Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Նավթի համաշխարհային գները հասնում են 2015թ. նվազագույնին

Նավթի համաշխարհային գները հասնում են 2015թ. նվազագույնին
07.12.2015 | 12:24

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի ընկնում են մինչև 2015 թ. նվազագույնի՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) նիստից հետո, որում որոշում չի ընդունվել նավթի արդյունահանման քվոտայի փոփոխության վերաբերյալ: Երևանի ժամանակով ժամը 08.52-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի հունվարյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը նվազել է 1,17%-ով՝ մինչև 42,72 դոլար մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գներն ընկել են 0,99%-ով՝ մինչև 39,58 դոլար մեկ բարելի դիմաց:
Ուրբաթ Վիեննայում տեղի է ունեցել ՕՊԵԿ-ի հերթական հանդիպումը: Չնայած ցածր գներին և շուկայում հումքի ավելցուկին՝ կազմակերպությունն օրական 30 մլն բարել նավթի արդյունահանման քվոտայի փոփոխության մասին որոշում չի ընդունել, նույնն է թողնել փաստացի արդյունահանման մակարդակը, որը քվոտան գերազանցում է 1,5 մլն բարելով:

Դիտվել է՝ 2367

Մեկնաբանություններ